Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

«Բացառիկ խաղաղություն»

«Բացառիկ խաղաղություն»
18.09.2025 | 17:12

«Մինչ օրս հայ հասարակությունը կառավարվել է արմատականների կողմից։ Նրանք ապրել են դատարկ երազանքների, հիվանդ մտածողության, նոր տարածքների ձեռքբերման և «ծովից ծով Հայաստանի» վրա կառուցված պետականության երազանքով և տեսել են դրա դառը հետևանքները։ Եթե նրանք ցանկանան այսպես շարունակել, ապա կբախվեն ավելի մեծ ողբերգությունների։ Ընդհանուր առմամբ, Հայաստան կոչվող պետության գոյությունը կարող է կասկածի տակ դրվել»:

Սա ասում է ադրբեջանցի պատգամավոր Արզուխան Ալիզադեն, հավելելով, որ եթե Ադրբեջանի կողմից պարտադրվող սահմանադրական փոփոխություններին հայ հանրությունը «ոչ» ասի, ապա դա ծանր հետևանքներ կունենա։

Սա շատ համահունչ է այն քաղաքականությանը, որն իրականացնում է «Քանդենք պետությունը» կուսակցությունը՝ մշտապես առաջնորդվել պատերազմի սպառնալիքով՝ սեփական հանրությանը հարկադրելով գործել ընդդեմ անկախության ու ինքնիշխանության և հանուն «խաղաղության»։

«Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է». Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերը ավելի քան արդիական են այսօր։

Իսկ Ադրբեջանից եկող սպառնալիքները, ատելության ու թշնամանքի քարոզը պետական մակարդակով աննկատ պետք է թողնել, չէ՞ որ դա խանգարում է «կեղծապետության» կառուցմանը, որտեղ Անկախության հռչակագրից հրաժարումը անկախություն է, իսկ մեզ «թշնամի» կոչելը ու մեր պետության դեմ զավթողական ծրագրերի մշակումը՝ «բացառիկ խաղաղություն»:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ